Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հենրի Քիսինջեր. «ԱՄՆ-ը և ՌԴ-ն պետք է պահպանեն համագործակցության հնարավորությունը»

Հենրի Քիսինջեր. «ԱՄՆ-ը և ՌԴ-ն պետք է պահպանեն համագործակցության հնարավորությունը»
30.01.2015 | 13:40

ԱՄՆ-ը և ՌԴ-ն պետք է ՈՒկրաինայի հակամարտությունից դուրս գան՝ պահպանելով համագործակցության հնարավորությունն առավել կարևոր միջազգային հարցերի շուրջ՝ կարծում է նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։ «Ամերիկյան և ռուսական շահերը պետք է համընկնեն շատ խնդիրների շուրջ, մասնավորապես՝ իսլամական ծայրահեղականության»,- հայտարարել է նա՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ։ Քիսինջերի կարծիքով՝ իրավիճակն ՈՒկրաինայի շուրջ անհրաժեշտ է կարգավորել այնպես, որ «Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում մնա միջազգային հարաբերությունների մասնակից, որտեղ պետք է կարևոր դեր կատարի»։ Նա վստահ է, որ արևմտյան երկրները պետք է օգնեն ՈՒկրաինային` ապահովելու իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ