Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էրդողան. «Մենք պարտավոր չենք ինչ-որ մեկի պատվերով ճանաչել Ցեղասպանությունը»

Էրդողան. «Մենք պարտավոր չենք ինչ-որ մեկի պատվերով ճանաչել Ցեղասպանությունը»
30.01.2015 | 13:41

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեղադրել է հայկական սփյուռքին «սադրանքների դիմելու», Թուրքիայի հետ «առճակատում հրահրելու» և «բանակցություններից փախուստ տալու» համար: Ըստ թուրքական Star-ի՝ Էրդողանը հայտարարել է, թե սփյուռքը իրենց հետ «որևէ կապ չունեցող երկրներում որոշումներ կայացնել է տալիս»: «Եթե հարցնեք՝ քարտեզի վրա Հայաստանը ցույց տալ չեն կարողանա, սակայն այդ երկրների խորհրդարանները Հայաստանի վերաբերյալ որոշումներ են կայացնում»,- հայտարարել է Էրդողանը: Նա կրկնել է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը: «Մենք ինչ-որ մեկի պատվերով պարտավոր չենք Ցեղասպանությունը ճանաչել: Ասում եմ՝ եթե անկեղծ եք, եկեք թողնենք պատմաբաններին փաստաթղթերով թող աշխատեն, զեկույցներ ներկայացնեն մեզ, հետո մենք, որպես քաղաքական գործիչներ, նստենք սեղանի շուրջը: Եթե մենք որևէ հանցանք ունենք, եթե վճարելու բան ունենք, մենք, որպես Թուրքիա պետություն, կանենք անհրաժեշտ քայլերը: Սակայն միակ բանը, որ անում են հայերը՝ «Թուրքիան մեղավոր է» ասելն է»,- ասել է նա: Թուրքիայի նախագահը դարձյալ պնդել է, թե Թուրքիայի արխիվները բաց են, իսկ հայկականները՝ փակ: «Մենք անկեղծ ենք, սակայն ասում ենք՝ բացեք ձեր արխիվները, մենք բացել ենք: Եթե երրորդ երկրներ էլ կան, թող իրենք էլ բացեն արխիվները, միասին թող աշխատեն պատմաբաններն ու նրանց պատրաստած զեկույցներին էլ բոլորս հարգանքով մոտենանք»,- ասել է նա:
Թուրք պատմաբանները, սակայն, մեղադրում են Թուրքիային արխիվները փակ պահելու համար, պատմաբան-պրոֆեսորներ Թաներ Աքչամն ու Այհան Աքթարն ընդգծել էին, որ արխիվային փաստաթղթերը չեն կարողանում ուսումնասիրել։

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ