Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ժան Կլոդ Յունկերը Եվրոպայում էական փոփոխություններ է կանխատեսում

Ժան Կլոդ Յունկերը Եվրոպայում էական փոփոխություններ է կանխատեսում
30.01.2015 | 13:42

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի կանխատեսմամբ՝ 30 տարի անց ԵՄ ոչ մի երկիր չի ընդգրկվի G7-ի կազմում: «30 տարի անց ԵՄ ոչ մի երկիր չի կարող լինել G7-ի առաջատար գերտերությունների ակումբի մասնակից»,- ասել է Յունկերը։ Նրա կարծիքով՝ Եվրոպային էական փոփոխություններ են սպասում, որոնք կապված են գլոբալ տնտեսական գործընթացների, Եվրոպայի սահմաններից դուրս բնակչության աճի հետ։ «Մեծ յոթնյակի» կազմում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան և Ճապոնիան։

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ