Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ֆրանսուա Օլանդ. «Ես ապրիլի 24-ին կգամ Երևան՝ Ֆրանսիայի ժողովրդի անունից»

Ֆրանսուա Օլանդ. «Ես ապրիլի 24-ին կգամ Երևան՝ Ֆրանսիայի ժողովրդի անունից»
30.01.2015 | 13:45

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, կգա Երևան՝ ինչպես հայտարարել է Փարիզում հունվարի 28-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ: «Ես ապրիլի 24-ին կգնամ Երևան՝ Ֆրանսիայի ժողովրդի անունից»,- ասել է նա: «Nouvelles d'Arménie»-ն գրում է, որ ընթրիքի արարողակարգի ղեկավարը ֆրանսիացի լրագրող և գրող Ֆրանց-Օլիվիե Ժիսբերն էր: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը ներկա է եղել 450 մարդ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, դերասաններ և մամուլի ներկայացուցիչներ՝ հաստատելով իրենց լիակատար աջակցությունը Հայկական հարցի լուծմանը: Սկզբում ելույթ են ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը, հետո կարճ ելույթով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այնուհետև Ալեքսիս Գովջիյանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի արիության մեդալ է շնորհել աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին:
«Ֆրանս պրեսը» գրել է, որ իր ելույթում Ֆրանսուա Օլանդը կոչ է արել Թուրքիային շարունակել Հայոց ցեղասպանության հարցում «ճշմարտության ուղղությամբ իր ջանքերը»: «Եկել է տաբուները կոտրելու ժամանակը: Ճշմարտության ուղղությամբ ջանքերը պետք է շարունակվեն, և ես վստահ եմ, որ Ցեղասպանության 100-ամյակի այս տարում մենք կտեսնենք նոր ժեստեր, նոր քայլեր ճանաչման ուղղությամբ»,-ասել է նա: Հիշեցնելով, որ մեկ տարի առաջ Թուրքիայի իշխանությունները ցանկություն հայտնեցին «միանալ հիշատակմանը և կիսել հայ ժողովրդի ցավը», Ֆրանսիայի նախագահը նշել է, որ դա միայն «առաջին շարժումն» էր, որը «չի կարող կանգ առնել այդ կետում»: Օլանդը նաև հիշեցրել է, որ ինքը «ողջունել է այդ քայլը» մեկ տարի առաջ Երևան այցի ժամանակ, բայց ընդգծել է, որ դա «բավարար լինել չի կարող»: «Եկել է տաբուները կոտրելու և այնպես անելու ժամանակը, որպեսզի երկու երկրները՝ Հայաստանն ու Թուրքիան, նոր մեկնարկի մասին մտածեն»,- ասել է Ֆրանսուա Օլանդը:

Դիտվել է՝ 3387

Մեկնաբանություններ