Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիայի ԱԳՆ օրացույցում՝ Հայոց ցեղասպանության հուշարձանի նկարը

Թուրքիայի ԱԳՆ օրացույցում՝ Հայոց ցեղասպանության հուշարձանի նկարը
30.01.2015 | 13:46

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հրատարակած «Հատուկ Չանաքալեի համար» օրացույցում հայտնվել է Ծիծեռնակաբերդի ցեղասպանության հուշահամալիրի լուսանկարը։ Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ 2015-ի հետ կապված «Չանաքալեի հերոսության և հավերժ բարեկամության հիշատակին» անունը կրող և «Հատուկ Չանաքալեի համար» Թուրքիայի ԱԳՆ օրացույցում ապրիլի լուսանկարներում Չանաքալեի հիշատակման միջոցառումների լուսանկարների մեջ տեղ է գտել նաև Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրի լուսանկարը, որն արված է ապրիլի 24-ին։
Լուսանկարը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում, իսկ ազգայնական հատվածում դավաճանություն է որակվել։

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ