Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իսպանական Բուրխասոտի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Բուրխասոտի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
01.02.2015 | 13:35

Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը ընդունել է «Compromis» կուսակցության միջնորդագիրը, որով քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում է դրա ընթացքում կատարված մարդկության դեմ հանցագործությունները։
«Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, ցեղասպանության, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: 1915-1921 թթ. ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի ունեցան հայ ժողովրդի զանգվածային կոտորածներ և արտաքսումներ, հատկապես երիտթուրքերի վարչակարգի օրոք, ինչի արդյունքում զոհվեցին 1,5 միլիոն հայեր, իսկ մոտ 2 միլիոնը ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը՝ ստեղծելով հայկական մեծ սփյուռքը»,- միջնորդագրի տեքստն է փոխանցում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նախագիծը փոխանցվելու է Միսլատայի «Արարատ» ասոցիացիային, արտաքին գործերի նախարարին, Կոնգրեսում ներկայացված կուսակցական խմբերին, Վալենսիայի խորհրդարանի կուսակցական խմբերին, Իսպանիայում ՀՀ դեսպանությանը և Բուրխասոտի հասարակական կազմակերպություններին:

Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ