Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էրդողան. «1915 թվականի իրադարձությունների հարցն օգտագործվում է Թուրքիայի դեմ ճնշում գործադրելու նպատակով»

Էրդողան. «1915 թվականի իրադարձությունների հարցն օգտագործվում է Թուրքիայի դեմ ճնշում գործադրելու նպատակով»
01.02.2015 | 13:38

«1915 թվականի իրադարձությունների հարցը պետք է քննարկեն պատմաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները»՝ Թուրքիայի պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: «Այսպես կոչված Հայոց ցեղասպանության խնդիրը օգտագործվում է Թուրքիայի դեմ ճնշում գործադրելու համար,- պնդել է նա՝ հավելելով.-Եթե պատմաբանների ուսումնասիրություններից հետո պարզ դառնա, որ Թուրքիան ինչ-որ գին պետք է վճարի 1915 թվականի իրադարձությունների համար, մենք կդիմենք համապատասխան քայլերի»: Էրդողանը մեղադրել է հայկական սփյուռքին` նշելով, թե արտերկրում գործող հայկական կառույցները փորձում են Անկարային ներքաշել կռվի մեջ: «Հայերը ողջ աշխարհում բավական ուժեղ լոբբիստական կառույցներ ունեն, և Թուրքիայի ձեռնարկած հակադարձող քայլերը երբեմն բավական թույլ են»,- նշել է Էրդողանը:

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ