Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Hurriyet. Սարգսյանը 2-րդ անգամ է մերժում Էրդողանին

Hurriyet. Սարգսյանը 2-րդ անգամ է մերժում Էրդողանին
01.02.2015 | 13:46

Թուրքական «Հուրիյեթ» թերթի ինտերնետային կայքն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, որի ժամանակ նա մեկնաբանել էր Թուրքիայի նախագահի հրավերն ու տրված պատասխանը: ՀՀ նախագահի ելույթը «Hurriyet»-ը բնութագրել է որպես երկրորդ մերժում Էրդողանի հրավերին: Իսկ վերնագրում տեղ է հատկացվել Սերժ Սարգսյանի հնչեցրած որակմանը՝ Էրդողանի հրավերը ցինիկ և անհեռատես քայլ է:
Լրատվամիջոցը կրճատումներով մեջբերել է ՀՀ նախագահի ելույթից. «Ես խնդրում եմ և պետական հանձնաժողովի անդամներին, և տարածաշրջանային հանձնախմբերին` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ միասին ձեռնամուխ լինել այդ օրերին կայանալիք միջոցառումներին, ինչպես նաև մարտի վերջին անցկացվող միջազգային մեդիաֆորումին հնարավորինս լայն մասնակցություն ապահովելու ուղղությամբ: Դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Թուրքիայում կայացված անհեռատես և ցինիկ որոշումը` խմբագրել սեփական պատմությունը` Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը նշելու միջոցով: Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես և հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին»:
Hurriyet-ը նշում է, որ Թուրքիայի նման անպարկեշտ քայլերն ի ցույց են դնում ոչ միայն նրա քաղաքական թուլությունը, այլև իրավական պատասխանատվությունից խուսափելու ձգտումը:

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ