Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռոբերտ Դոլդ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական հարցերով խմբի համանախագահ

Ռոբերտ Դոլդ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական հարցերով խմբի համանախագահ
01.02.2015 | 13:48

Կոնգրեսական Ռոբերտ Դոլդը նշանակվել է Կոնգրեսում հայկական հարցերով խմբի համանախագահ: ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունել է Դոլդի նշանակումը, նշելով, որ նա զգալի ավանդ կներդնի հայկական հարցերով թիմում:
Խմբի մեկ այլ անդամ՝ Ֆրենկ Փալոունն ընդգծել է, որ Դոլդը բազմիցս հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին և հետևողականորեն պայքարել ԱՄՆ-ի կողմից Հայաստանի և ԼՂՀ-ի հետ հարաբերությունների զարգացման համար: «Ես պատրաստ եմ նպաստել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը և աշխատել Կոնգրեսում իմ գործընկերների հետ՝ մարդու իրավունքներն առաջ մղելու համար, լույս սփռել ցեղասպանության ժխտման վրա և ընդգծել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը այդ իրադարձությունների 100-րդ տարելիցին»,-հայտարարել է Դոլդը:

Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ