Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առընչը մեկնաբանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դողու Փերինչեքի դատավարությունը՝ տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: Նա նշել է, որ իրենք խիստ հետաքրքրվում են դատավարությամբ և հիշեցրել, որ 3-5 ամսում հնարավոր է, որ վճիռ կայացվի: «Կարծում ենք, որ վճիռը դրական կլինի»,-ասել է նա: «Նիստի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչներն ակնկալված չափով չօգտագործեցին «ցեղասպանություն» տերմինը: Թուրքիային ուղղված հարց ու քննադատություններ չեղան: Մենք էլ նշեցինք, որ ցանկանում ենք Հայաստանի հետ հարաբերություններում լավ բարեկամություն կառուցել: Իհարկե, Հայկական սփյուռքը Հայաստանի կառավարության հետ պատրաստվում են ապրիլին լուրջ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»,- ասել է նա: