Հունաստանը հետաքրքրված է ՈՒկրաինայում իրավիճակի կայունացմամբ և Ռուսաստանի ու ԵՄ-ի պառակտումը կանխելով՝ ասել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասը՝ Աթենքի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: «Հունաստանը հետաքրքրված է ՈՒկրաինայում իրավիճակի կայունացմամբ ու խաղաղությամբ, Ռուսաստանի և ԵՄ-ի պառակտման խորացումը կանխելով»,-ասել է նա՝ մեկնաբանելով արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում Հունաստանի տեսակետը: Նախարարը նշել է, որ բանակցությունները դժվար են եղել, պետք է գտնել ճանապարհը, որ եվրոպացիների հետ ոչ տնտեսական ոլորտի հարաբերություններում իրարանցում չլինի, չխախտվեն Եվրոպայի և Հունաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ: