Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սերգեյ Լավրով. «Անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն»

Սերգեյ Լավրով. «Անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն»
03.02.2015 | 01:04

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ հարցը քննարկել են հեռախոսով։ Նրանք ափսոսանք են հայտնել Մինսկի հանդիպման ձախողման կապակցությամբ և հայտարարել, որ հակամարտության շրջանում անհապաղ անհրաժեշտ է հրադադար հաստատել։
Չինաստան այցելած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Պեկինում ասուլիսում ասել է, որ Կիևը պարտավոր է անմիջական երկխոսություն հաստատել Դոնբասի ղեկավարության հետ։ «Եվս մեկ անգամ ընդգծում եմ` անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն։ Մենք ակտիվորեն կաշխատենք այդ ուղղությամբ, որպես Շփման խմբի անդամ, ԵԱՀԿ անդամ և ՈՒկրաինայի հարևան, որն էապես աջակցում է ՈՒկրաինայի տնտեսությանը»,- ասել է Լավրովը։

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ