«Նյու Յորք Թայմս» օրաթերթը երեկ հաղորդել է, որ Միացյալ Նահանգներում նորից քննարկում են ուկրաինացիներին պաշտպանական նշանակության զենք մատակարարելու հնարավորությունը՝ այդ մասին սկսել են հրապարակավ խոսել պետքարտուղար Ջոն Քերին, Զինված ուժերի միավորված շտաբների պետ գեներալ Մարթին Դեմփսին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Բարաք Օբամայի վարչակարգը միայն ոչ մարտական զինատեսակներ է տրամադրել ՈՒկրաինային։
Ի տարբերություն ԱՄՆ-ի, Գերմանիայի ղեկավարները մերժում են Կիևին մարտական զենք տրամադրելու հնարավորությունը։ Կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ ուկրաինական ճգնաժամը պետք է հաղթահարվի միայն դիվանագիտական եղանակով։ Անցյալ տարվա ապրիլից սկսված բախումների ընթացքում ՈՒկրաինայում զոհվել է ավելի քան 5100 մարդ։