Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ստրատֆոր. «Հայաստանը կարող է վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ»

Ստրատֆոր. «Հայաստանը կարող է վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ»
03.02.2015 | 01:06

Ըստ «Ստրատֆոր»-ի զեկույցի՝ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հետխորհրդային տարածքում Մոսկվայի ամենահավատարիմ դաշնակիցներ Բելառուսը և Հայաստանը հնարավոր է վերանայեն հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Արևմուտքի հետ հակամարտության լույսի ներքո:
Հետազոտական կենտրոնի փորձագետները հիշեցնում են, որ հունվարի 29-ի ասուլիսում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չբացառեց, որ Բելառուսը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից, եթե համաձայնությունները չպահպանվեն, բայց ընդգծեց, որ ՌԴ-ի հետ ինտեգրումը խորն է ու ամուր: Իսկ Հայաստանը աճող դժվարությունների է հանդիպում Ադրբեջանի հետ հակամարտությունում Լեռնային Ղարաբաղի պատճառով, որտեղ ՌԴ-ն առանցքային դերակատարություն ունի: «Ստրատֆոր»-ի վերլուծաբանները նշում են, որ երկու երկրներն էլ հավանաբար կպահպանեն ՌԴ-ի հանդեպ ռազմավարական կողմնորոշումը, բայց Բելառուսն ու Հայաստանը շարունակաբար կվերագնահատեն իրենց դիրքորոշումը՝ նայած, թե Մոսկվայի ու Արևմուտքի պայքարը ինչի կհանգեցնի:
Զեկույցում նշված է, որ Հայաստանը երկար ժամանակ ՌԴ ռազմավարական դաշնակիցն է: Մոսկվայի հանդեպ Հայաստանի կողմնորոշման հիմնական գործոնը Լեռնային Ղարաբաղի պատճառով Ադրբեջանի հետ հակամարտությունն է: Երբ վեցամյա պատերազմում Հայաստանը հաղթեց Ադրբեջանին, ՌԴ-ն դարձավ Հայաստանի անվտանգության դեֆակտո երաշխավորը: Հայաստանում տեղակայված ռուսական 5- հազարանոց զորախումբը զսպում է տարածքները վերադարձնելու Ադրբեջանի հնարավոր ոտնձգությունները, պաշտպանում է Կովկասը հարևան մեծ տերությունների՝ Թուրքիայի ու Իրանի հետ Հայաստանի սահմանները: «Ստրատֆոր»-ի վերլուծաբանները նշում են, որ ամեն դեպքում ՈՒկրաինայի ճգնաժամը ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա: Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով աճել է լարվածությունը, հրադադարի խախտման բռնկումներ տեղի ունեցան 2014-ի օգոստոսին, իսկ նոյեմբերին ադրբեջանական զորքերը հայկական ուղղաթիռ խփեցին: Ադրբեջանը հակամարտությունում ավելի մանևրելու հնարավորություն է ձեռք բերել էներգետիկ ռեսուրսների հաշվին, նաև այն պատճառով, որ Ռուսաստանի ուշադրությունը բևեռված է ՈՒկրաինայի իրադարձությունների վրա:
«Այս գործոններով պայմանավորված Հայաստանը հարցականի տակ է դնում ՌԴ հանձնառությունը որպես անվտանգության երաշխավորի, հատկապես, որ Մոսկվան թույլ արձագանքեց հայկական ուղղաթիռը խփելու միջադեպին: Հայաստանը պատասխան որևէ ուժեղ գրոհ չձեռնարկեց, իսկ հունվարի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստովանեց, որ խփված ուղղաթիռը շեղվել էր կուրսից, ու նաև հայտնեց, որ միջադեպի պատճառով պաշտոնանկություններ են կատարվել»,- նշված է զեկույցում։
«Ստրատֆոր»-ի վերլուծաբանների կարծիքով՝ այս ապշեցուցիչ ու արտառոց խոստովանությունը ցույց է տալիս, որ Հայաստանը կարող է վերանայել հարաբերությունները ՌԴ-ի հետ, որից օգտվելու փորձեր կարող են անել Արևմուտքը և Թուրքիան: «Ամեն դեպքում Հայաստանը կզգուշանա շատ հեռու մնալ Ռուսաստանից: Չնայած վերջերս Գյումրիում ռուս զինվորը մի ընտանիք սպանեց, ինչի պատճառով Հայաստանում վիճաբանություն և ցույցեր տեղի ունեցան, այնուամենայնիվ, պաշտոնական Երևանը կանգնեց Մոսկվայի կողքին: Օհանյանն ասաց, որ միջադեպը չպետք է սեպ խրի հայ-ռուսական հարաբերություններում՝ նշելով, որ Հայաստանում ռուսական ռազմական առկայությունը տարածաշրջանային մեծ խնդիրներ է լուծում»։
Ռուսաստանի ռազմական աջակցությունը Հայաստանի համար ծայրահեղ կարևոր նշանակություն ունի, բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շարունակումը կամ սրվելը, ինչպիսիք են ադրբեջանական զորքերի պնդումները, թե հունվարի 29-ին հայկական անօդաչու թռչող սարք են խփել, կարող է փորձաքար դառնալ ՌԴ-ի հանդեպ Հայաստանի դիրքորոշման համար, կարծում են «Ստրատֆոր»-ի վերլուծաբանները։

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ