Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՌԴ-ն Հայաստանին երախտագիտություն է հայտնել ԵԽԽՎ-ում աջակցելու համար

ՌԴ-ն Հայաստանին երախտագիտություն է հայտնել ԵԽԽՎ-ում աջակցելու համար
03.02.2015 | 01:12

ԵԽԽՎ-ի հետ համագործակցությունից հրաժարումը չի նշանակում վեհաժողովում ազգային պատվիրակությունների հետ համագործակցության դադարեցում՝ Դաշնության խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է Միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը: Նրա խոսքով՝ հունվարին Ստրասբուրգում տեղի ունեցածը «Ռուսաստանի համար դրամատիկ կամ ծայրահեղ երևույթ չէ»: «Մենք վստահ ենք մեր ճշմարտացիության մեջ և Ստրասբուրգի քննարկումը ՌԴ-ի այդ մոտեցումների վրա ոչ մի կերպ չի ազդում (ՈՒկրաինայի հարցի շուրջ)»: Սենատորը ափսոսանքով նշել է, որ «վեհաժողովը ցույց տվեց իր իրական դեմքը՝ որպես պատվիրակությունների ժողով, որոնք պաշտպանում են ոչ թե արժեքներ, այլ համապատասխան երկրների շահեր»: Նա երախտագիտություն է հայտնել ՌԴ-ի դիրքորոշմանը աջակցած պատվիրակություններին: «ՈՒղղումների դեմ, այսինքն` Ռուսաստանի դիրքորոշմանը սատար կանգնեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ադրբեջանի, Կիպրոսի, Չեռնոգորիայի և Թուրքիայի ազգային պատվիրակությունները:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ