Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Մերոնք` C զամբյուղում

Մերոնք` C զամբյուղում
03.02.2015 | 12:16

Ընդառաջ 2017 թվին Լեհաստանում կայանալիք Եվրոպայի ֆուտբոլի երիտասարդական առաջնությանը, Հայաստանի ընտրանին հայտնվել է C զամբյուղում, ինչը նշանակում է, որ որակավորման փուլի խաղերում մերոնք մրցակից չեն կարող ունենալ իրենց հետ նույն զամբյուղում հայտնված Թուրքիայի, Սլովենիայի, Ավստրիայի, Հունաստանի, Շոտլանդիայի, Հորվաթիայի, Նորվեգիայի ու Չեռնոգորիայի ընտրանիներին: ՈՒԵՖԱ-ի որոշմամբ մեր ընտրանին խմբայինում մրցակից չի կարող ունենալ նաև Ադրբեջանի ընտրանուն: Նմանատիպ որոշում է ընդունված նաև Ռուսաստանի և ՈՒկրաինայի հավաքականների առնչությամբ:

Թե ինչ խմբում կընդգրկվի Հայաստանի ընտրանին, պարզ կդառնա արդեն փետրվարի հինգին. հենց այդ օրն է լինելու վիճակահանությունը: Որակավորման փուլի խաղերն անցկացվելու են 2015 թվականի մարտի 23-2016 թվականի հոկտեմբերի 23-ն ընկած միջակայքում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 979

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

­րի դեմ