Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Օբաման ներկայացրել է նոր բյուջեի իր նախագիծը

Օբաման ներկայացրել է նոր բյուջեի իր նախագիծը
03.02.2015 | 12:52

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին է ներկայացրել 2016-ի բյուջեի նախագիծը, որը կազմում է 4 տրիլիոն դոլար։ Օրինագծով նախատեսվում է ավելացնել կորպորացիաների ու ամենահարուստ ամերիկացիների հարկերը՝ փոխարենը միջոցներն ուղղելով դեպի միջին խավը։ Փաստաթուղթը կոչվում է «Տնտեսությունը 21-րդ դարի միջին դասի համար»: ԱՄՆ-ի վարչակազմն առաջարկում է 789 մլն դոլար հատկացնել՝ 2016 թվականին Եվրոպայում ռազմական ներկայությունն ապահովելու համար: Վաշինգտոնը մտադիր է բարձրացնել իր եվրոպական ռազմական գործողությունների մակարդակը, որպեսզի պատասխանի ռուսական կողմի սպառնալիքներին: Դաշնային բյուջեի նախագծի համաձայն, Պենտագոնի և էներգետիկայի նախարարության ռազմական ծրագրերի համար, որոնք պատասխանատու են միջուկային սպառազինությունների պահպանության և արդյունավետության համար, առաջարկվում է 534 մլրդ դոլար:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ