Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կանադայի ԱԳ նախարարը հեռանում է պաշտոնից

Կանադայի ԱԳ նախարարը հեռանում է պաշտոնից
03.02.2015 | 12:54

Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը հեռանում է իր պաշտոնից՝ հաղորդում է CBC News-ը: Ջոն Բերդն իր թիմին հայտնել է, որ չի հավակնում հերթական ժամկետով զբաղեցնել ԱԳ նախարարի պաշտոնը և իր հրաժարականի մասին կհայտարարի այս շաբաթ: Բերդը Կանադայի ԱԳՆ-ն գլխավորում է 2011-ի մայիսի 18-ից: Երկար տարիներ նրան համարում են Սթիվեն Հարփերի կառավարության ամենաազդեցիկ դեմքերից մեկը:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ