Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Չառլզ՝ արքայի սիրտը»՝ նոր սկանդալ

«Չառլզ՝ արքայի սիրտը»՝ նոր սկանդալ
03.02.2015 | 12:58

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը զգուշանում է արմատական փոփոխություններից, որ կարող են տեղի ունենալ, եթե գահ բարձրանա արքայազն Չառլզը՝ նշվում է արքայազնի նոր հրատարակված ոչ պաշտոնական կենսագրության մեջ: Գիրքը կոչվում է «Չառլզ՝ արքայի սիրտը»: Հեղինակը՝ «Թայմսի» լրագրող Քեթրին Մայերը կարծում է, որ Չառլզը երբեք չի համաձայնի սոսկ արքայական տոհմի անդամ մնալուն և հակված է կառավարման միահեծանության: Մայերի հետ զրույցում արքայազնն ասել է, որ ցանկանում է կարգավորել այն, ինչը կորցրել է դինամիկան: Գրքից հատվածների տպագրությունը արդեն սկանդալային է դարձել: Արքայազնի ներկայացուցիչները հայտարարել են, որ գիրքը պաշտոնական կենսագրություն չէ, քանի որ տեքստը համաձայնեցված չի եղել: Նրանց պնդմամբ՝ լրագրողը գերազանցել է իր իրավունքները և արքայազնի վստահությունն իր նկատմամբ ու գիրքը վերածել է արքայազնի խոսքերի «անձնական գեղարվեստական վերաիմաստավորման»:

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ