Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արգենտինական տանգո՝ մահվան ելքով

Արգենտինական տանգո՝ մահվան ելքով
04.02.2015 | 17:26

Արգենտինայի դատախազ Ալբերտո Նիսմանայի մահվան գործով քննությունը պարզել է, որ նա մտադիր էր ձերբակալել երկրի նախագահ Քրիստինա Կիրշներին։
Դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, որ դատախազի բնակարանում թղթերի արկղում հայտնաբերվել է նախագահի ձերբակալման որոշման սևագիր տարբերակը։ Դատախազի դին հայտնաբերվել է հունվարի 18-ին նրա բնակարանի լոգասենյակում։ Մահվան պատճառ է դարձել հրազենային կրակոցը գլխի շրջանում։

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ