Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կիևը լյուստրացիան չի ընդհատի՝ չնայած Վենետիկի հանձնաժողովի դիտողություններին

Կիևը լյուստրացիան չի ընդհատի՝ չնայած Վենետիկի հանձնաժողովի դիտողություններին
04.02.2015 | 17:28

ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է լյուստրացիայի օրենքի վերամշակման անհրաժեշտության մասին։ «Նման օրենք չի կարող գոյություն ունենալ Եվրոպայի խորհրդում»՝ ասել է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն։ ՈՒկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն էլ ասել է, թե չնայած Վենետիկի հանձնաժողովի դիտողություններին՝ գաղտնազերծման գործընթացը երկրում չի ընդհատվի, բայց օրենքը կվերամշակվի։

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ