Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին աշխատանքային առաջին այցով ԱՄՆ-ում է։ Մեկշաբաթյա այցի շրջանակում նա հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է եկել Ատլանտյան խորհրդի կոնֆերանսում:
«Ամերիկայի ձայն»-ի վրացական ծառայությանը տված հարցազրույցում Բերուչաշվիլին խոսել է ռուս - ուկրաինական հակամարտության վերաբերյալ՝ հայտարարելով․ «Ընդհանուր հաշվով սա մեկ ամբողջական խնդրի տարբեր կողմերն են, ամեն ինչ սկսվեց ռուս - վրացական բախումից 2008-ին, ցավոք, սա Ռուսաստանի իշխանությունների որդեգրած ներկայիս ռազմավարությունն է»: Հարցին՝ արդյոք Վրաստանում ՆԱՏՕ-ի մարզական կենտրոնի բացումը դրակա՞ն, թե՞ բացասական կանդրադառնա ռուս - վրացական հարաբերությունների վրա, Բերուչաշվիլին պատասխանել է․ «Վրաստանում ՆԱՏՕ-ի մարզական կենտրոնի բացումը ՆԱՏՕ-ի՝ Վրաստանում իրականացվող ծրագրի մաս է, նախագծի մանրամասները այժմ քննարկվում են։ Վրաստանի համար սա մեծ քայլ է դեպի ՆԱՏՕ»։ Արտգործնախարարը շեշտել է, որ նախագիծը չի կարող դիտարկվել ընդդեմ որևէ երկրի, հակառակը՝ կերաշխավորի տարածաշրջանի կայունությունը։