ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը հանդիպել է ԱՄՆ այցելած ադրբեջանցի պատգամավորների հետ: Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է. «ՈՒրախ էի հանդիպել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Սամեդ Սեիդովի ու Ասիմ Մոլազադեի հետ: Նրանց տեսակետը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մեզ շատ օգնեց»: