Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պակիստանցի գործիչը պարգևատրում է խոստացել Charlie Hebdo-ի սեփականատիրոջ սպանության համար

Պակիստանցի գործիչը պարգևատրում է խոստացել Charlie Hebdo-ի սեփականատիրոջ սպանության համար
05.02.2015 | 00:13

Պակիստանի երկաթուղային հաղորդակցության նախկին նախարար, ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուլամ Ահմեդ Բիլուրը պարգևատրում է հայտարարել ֆրանսիական երգիծական շաբաթաթերթ Charlie Hebdo-ի սեփականատիրոջ սպանության համար: Ելույթ ունենալով խորհրդարանում՝ նա խոստացել է սպանության համար վճարել 200 հազար դոլար, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Նախկին նախարարը պատրաստ է 100 հազար դոլարի աջակցություն տրամադրել Փարիզում, այդ թվում` երգիծական շաբաթաթերթի խմբագրությունում ահաբեկչություններ կազմակերպած հանցագործների ընտանիքներին: Երեք տարի առաջ նա հայտարարել էր համացանցում հրապարակված հակաիսլամական տեսանյութի հեղինակներին սպանելու համար խոշոր պարգևատրման մասին:

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ