ԱՄՆ-ը հույժ կարևորություն է տալիս Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններին՝ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԽ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը։ Նա հիշեցրել է, որ 2014-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պետքարտուղար Ջոն Քերին հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ և բացառիկ դրական բանակցություններ անցկացրել՝ քննարկելով նրանց հետ ինչպես տարածաշրջան վերադարձնել խաղաղությունն ու բարգավաճումը: «Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների շարունակումը մեր շահերից է բխում և մենք նախատեսում ենք աշխատել բոլոր կողմերի հետ»: