Ադրբեջանի ԱԳՆ-ն կամ բավականաչափ տեղեկացված չէ, կամ ակնհայտորեն գերագնահատում է իր հրապարակած փաստաթղթերի ուժը՝ հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հերթական հայտարարությունը: «Օտարերկրյա պետությունների քաղաքացիները ԼՂՀ տարածք կարող են մտնել միայն Արցախի համապատասխան մարմիններից թույլտվություն ստանալուց հետո: Այլ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի օրենքները ԼՂՀ տարածքում չեն գործում»,- ընդգծել է Անի Սարգսյանը: Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ The New York Times-ի թղթակիցները ԼՂՀ են այցելել Ադրբեջանի վիզայով: Ի պատասխան, Արցախի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղ կարելի է այցելել միայն ԼՂՀ իշխանությունների տրամադրած մուտքի արտոնագրով: Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը, սակայն, համառորեն փորձում է իրենը պնդել: