Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«The Huffington Post». ԵԱՏՄ-ն Պուտինի պատասխանն է Եվրամիությանը

«The Huffington Post». ԵԱՏՄ-ն Պուտինի պատասխանն է Եվրամիությանը
05.02.2015 | 12:15

NEWS.am-ը կրճատումներով հրապարակել է նյույորքաբնակ գրող, ռեժիսոր և պրոդյուսեր Քրիստոֆեր Ադամյանի՝ «The Huffington Post»-ի բլոգում տեղակայված հոդվածը:
Հայաստանի Հանրապետությունը վերջերս դարձավ ԵԱՏՄ-ին անդամակցած չորրորդ երկիրը: Քիչ հայտնի այս միավորը Վլադիմիր Պուտինի պատասխանն է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ի ընկալվող ներխուժմանը, չնայած դեռևս 1994 թվականին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նախապես առաջադրում էր առևտրային բլոկի գաղափարը, որը կմիավորի Արևելյան Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող պետություններին:
200 մլն ընդհանուր բնակչությամբ և ավելի քան 4 տրլն դոլարի չափով ՀՆԱ-ով ԵԱՏՄ-ն կատակ չէ: Եվրասիական խմբից (ԵԱՏՄ-ի հետ առնչություն չունի) Յան Բրեմերը միությունը դիտարկում է հեռանկարում. «ԵԱՏՄ-ի չափերը չեն անհանգստության հիմնական պատճառը, այլ, թերևս այն, թե ինչ է նա բացահայտում Վլադիմիր Պուտինի և տարածաշրջանում գերիշխանությունը պահպանելու նրա ծրագրերի մասին: Ահա թե ինչու նա կդիմի ծայրահեղ միջոցների, որպեսզի ՈՒկրաինային հետ պահի արևմտյան կառույցներին անդամակցությունից, ԵՄ-ից կամ ՆԱՏՕ-ից: Նա չի ցանկանում զիջել ազդեցության այդ ոլորտը, իսկ ՈՒկրաինան մարգարիտ է: Կենսունակ, հուսալի Եվրասիական միությունն առանց ՈՒկրաինայի անհնար է»:
Հայաստանը, որը, ինչպես բոլորն ասում էին, հավանաբար կնախընտրեր պրոգրեսիվ արևմտյան դաշինքի մաս կազմել, միությանն անդամակցեց Ռուսաստանի կողմից ուժեղ ճնշման տակ: Այդ ոչ մեծ կովկասյան հանրապետությունն առևտրի և ռազմական աջակցության տեսանկյունից այնքան է կախված Ռուսաստանից, որ նրան հաճախ անվանում են ռուսական արբանյակ, որը, թվում է, Ռուսաստանին զիջում է նույնիսկ իրավական վեճերում, երբ դրանք տեղի են ունենում իր իսկ տարածքում:
Զակ Վիտլինը՝ նույնպես Եվրասիական խմբից, կարծում է, որ ԵԱՏՄ-ն իր մաքսային և աշխատանքային նպատակների շրջանակից դուրս չի գա, քանի որ «միակ անդամը, որը կախված չէ Ռուսաստանի առատաձեռնությունից, Ղազախստանն է»: «Սակայն ղազախները, որոնց արդեն անհանգստացնում են բլոկի վերաբերյալ Ռուսաստանի քաղաքական ծրագրերը, ստիպված են իրենց տնտեսական ռիսկերի ենթարկել Ռուսաստանի հետ ավելի սերտ միությամբ: Նավթի ցածր գներն ու ռուբլու անկումը նրանց մղում են ավելի քիչ ինտեգրման, այլ ոչ թե հակառակը»,- նշել է նա:
Բացի այս ծրագրերից, ընդլայնումը ներառում է նաև ավելի լայն ձգտումներ, այն է՝ Ռուսաստանը միավորել չինական և ասիական շուկաների հետ՝ ամեն ինչից զատ բարելավելով ենթակառուցվածքներն ու տրանսպորտային երթուղիները: Յան Բրեմերը բացատրում է. «Որքան Ռուսաստանն ՈՒկրաինայի հետ կապված ավելի շատ հեռանա Արևմուտքից, այնքան ավելի շատ հույս կդնի Ասիայի, մասնավորապես՝ Չինաստանի վրա»: Դա հավակնոտ ավանտյուրա է, բայց ով գիտի Վլադիմիր Պուտինին, գիտի, որ նա չափազանց հավակնոտ է:

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ