ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը փետրվարի 6-ին Մոսկվայում կքննարկեն՝ ինչ կարելի է անել ՈՒկրաինայում քաղաքացիական պատերազմի դադարեցման համար՝ տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ես հաստատում եմ, որ իսկապես վաղը նախատեսված են Պուտինի, Մերկելի և Օլանդի բանակցությունները, որոնց ընթացքում երեք պետությունների ղեկավարները կքննարկեն, թե հատկապես ինչ կարող են անել 3 պետությունները՝ ՈՒկրաինայի հարավ-արևելքում քաղաքացիական պատերազմի շուտափույթ դադարեցմանը նպաստելու համար, որն էապես սրվել է վերջին օրերին և ինչը հանգեցնում է բազմաթիվ զոհերի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։