ԱՄՆ-ը հավելյալ 16,4 միլիոն դոլար կտրամադրի ՈՒկրաինայի արևելքում կոնֆլիկտից տուժած մարդկանց մարդասիրական օգնության համար՝ հաղորդում է BBC-ին: Լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որ հինգշաբթի ժամանել էր Կիև՝ քննարկելու երկրի արևելքում կոնֆլիկտի հաղթահարման ու ՈՒկրաինայում իրականացվող բարեփոխումների հարցերը: