Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պուտինը փողկապ կնվիրի՞ Ալեքսիս Ցիպրասին

Պուտինը փողկապ կնվիրի՞ Ալեքսիս Ցիպրասին
05.02.2015 | 22:28

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հունաստանի նոր վարչապետ Ալեքսիս Ցիպրասին հրավիրել է Ռուսաստան: ՌԴ նախագահը շնորհավորել է Ցիպրասին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Զրույցը եղել է շատ ջերմ և կառուցողական։ Զրուցակիցները քննարկել են ՈՒկրաինայում իրավիճակը, «Հարավային հոսքի» և «Թուրքական հոսքի» շինարարության իրավիճակը։ Հունաստանի «Սիրիզա» կուսակցության երիտասարդ և խարիզմատիկ առաջնորդը ընտրություններից առաջ խոստացել էր փոխակերպել ոչ միայն Հունաստանը, այլև ողջ Եվրոպան: 40-ամյա Ցիպրասին վարչապետի պաշտոնում երդում տալուց հետո առաջինը հարցրել են՝ որտե՞ղ է նրա փողկապը, գրում է The Washington Post-ը: Ցիպրասը խախտել է արարողակարգը՝ առանց փողկապի հայտնվելով նախագահական նստավայրում վարչապետի պաշտոնում երդում տալու արարողությանը: Հաջորդ շաբաթների ընթացքում նա շարունակել է անտեսել փողկապն օտար երկրների առաջնորդների, այդ թվում` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ հանդիպումների ժամանակ: Լրագրողները նկատել են Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին փողկապի բացակայության մասին Ցիպրասին զգուշացնելիս: The Associated Press-ի տեղեկություններով՝ փողկապի բացակայությունը մատնանշել է նաև Ֆրանսիայի ֆինանսների նախարարը: Չնայած նման հանդիպումների ժամանակ չկա խիստ արարողակարգ հագուստի վերաբերյալ, բայց եվրոպացի առաջնորդները սովոր են իրենց գործընկերներին տեսնել փողկապով: Հաշվի առնելով, որ ողջ հունական կառավարությունը արդեն առանց փողկապների է հանդես գալիս, հավանաբար նախարարները որոշակի քաղաքական ուղերձ են ցանկանում փոխանցել: Մինչդեռ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին Հռոմում Հունաստանի նոր վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ համատեղ ասուլիսից հետո նրան փողկապ է նվիրել:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ