Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրենո՞վ կանի

Իրենո՞վ կանի
06.02.2015 | 00:11

«Հրազդան» տոնավաճառի շուրջ խոսակցությունները գնալով նոր թափ են ստանում։ Հետաքրքրական է, բայց տաքսու վարորդների հիմնական թեման վերջին մեկ շաբաթում այս տոնավաճառի առևտրականներին Աբովյան քաղաք տեղափոխելու խնդիրն է։ «Ա՛յ ընկերուհի ջան, կարծում եք` Ծառուկյանին շատ պետք ա՞ առևտրականի խնդիրը։ Հեսա կտեսնեք, կտանի Աբովյան, մի քանի ամիս հետո էդ տված տարածքը իրանով կանի, հետո էլ ինքը կսկսի գին բարձրացնել առևտրականների համար»,- այսպես են ասում տաքսու վարորդները։ Եվ քանի որ մենք Հայաստանում ենք ապրում, որտեղ ոչինչ չի բացառվում, փորձեցինք այս մտահոգությունը ճշտել ԲՀԿ-ից։ «Ընդգծեմ, որ «Հրազդան» տոնավաճառի առևտրականները իրենց վերը նշված խնդրով անձամբ դիմել են Գագիկ Ծառուկյանին։ Այդ հանդիպման մասին տեղեկությունը ամբողջապես ներկայացվել է լրատվամիջոցներով։ Ինչ վերաբերում է կոնկրետ Ձեր հարցին, ապա պարոն Ծառուկյանն այն մարդը չէ, որ խոսք տա մի բան և անի մեկ այլ բան։ Նրա համար իր հեղինակությունն ամեն ինչից թանկ է»,- մեր հարցին ի պատասխան ասաց ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ անդամ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ