Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
06.02.2015 | 00:22

...թե Ծառուկյանը բարձրաստիճան պաշտոնյաներին լուրջ նվերներ է տալիս, ոմանց անգամ «նոն ստոպ» տարբերակով մի քանի բնակարան նվիրում` իր սարքած էլիտար շենքերում: Բանն այն է, որ Հայաստանում տեղի ունեցած «գողականների» վերջին հավաքից հետո, կներեք արտահայտությանս համար (իրերը կոչենք իրենց անուններով), «սխոդկան» որոշում է կայացրել` սահմանափակել Ծառուկյանի ազդեցության ոլորտները: Վերջինս էլ հիմա փորձում է վերականգնել իր վիճակը նույն այդ «բարձրաստիճանների» ու նրանց սիրաշահելու միջոցով: Ի դեպ, Բուռնաշի` Աշոտ Աղաբաբյանի և Ծառուկյանի խոր վեճը, Գալուստի և Հովիկի նույնական վեճը առաջին հերթին հենց այս համատեքստում են, որովհետև Բուռնաշն ու Ռուբեն Հայրապետյանը` Նեմեցը, այդ հեղինակությունների հետ շատ ավելի լավ հարաբերություններ ունեն, քան Ծառուկյանը:

Դիտվել է՝ 2556

Մեկնաբանություններ