Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Վրաստանում ՆԱՏՕ-ի կենտրոնի ստեղծումը սադրիչ քայլ է

Վրաստանում ՆԱՏՕ-ի կենտրոնի ստեղծումը սադրիչ քայլ է
06.02.2015 | 14:01

Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի ստեղծումը սադրիչ քայլ է, կենտրոնի անհրաժեշտություն չկար՝ հայտարարել է դաշինքում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն: Վրաստանում տարածաշրջանային ուսումնական կենտրոն ստեղծելու ՆԱՏՕ-ի պլանների մասին 2014-ի սեպտեմբերի 1-ին հայտարարել էր դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Հինգշաբթի օրը պաշտպանության նախարարների մակարդակով Վրաստան-ՆԱՏՕ-ի հանձնաժողովից հետո դաշինքի ներկա ղեկավար Յենս Ստոլտենբերգը ասել է, որ կենտրոնի աշխատանքներին կմասնակցեն դաշինքի անդամները, ուսուցում կանցնեն ՆԱՏՕ-ի, Վրաստանի և գործընկեր երկրների զորքերը: Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն նշել է, որ կենտրոնի գտնվելու վայրի մասին տեղեկությունը կարող է հայտնվել փետրվարի վերջին: Որպես հնարավոր վայր է նշվում Վազիանիի ռազմակայանը:
«Վրաստանում ուսումնական կենտրոնի բացումը քայլ է, որը չի կարելի այլ կերպ գնահատել, քան սադրանք: ՆԱՏՕ-ի համար ոչ մի անհրաժեշտություն չկա ինչ-որ կենտրոններ ստեղծելու: Մենք, իհարկե, կպարզենք՝ ինչի մասին է խոսքը, բայց, այնուամենայնիվ, Վրաստանում ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների հայտնվելը լարվածության ուժեղացման և տարածաշրջանային անվտանգության վատթարացման ուղղությամբ քայլ է»,- հայտարարել է Գրուշկոն ռուս լրագրողներին:

Դիտվել է՝ 3767

Մեկնաբանություններ