Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սաուդյան Արաբիան պատ է կառուցում Իրաքի հետ սահմանին

Սաուդյան Արաբիան պատ է կառուցում Իրաքի հետ սահմանին
06.02.2015 | 14:01

Սաուդյան Արաբիայի իշխանությունները սկսել են Իրաքի հետ սահմանին 900 կիլոմետր երկարությամբ պատնեշ կառուցել: «Սաուդյան պատը» կազմված կլինի ավանդական պատնեշներից և հսկողության բարձրտեխնոլոգիական համակարգերից: Ստեղծվում են հատուկ ավազե արգելքներ, որոնք դժվարացնում են մարդկանց և տեխնիկայի տեղաշարժը, այնուհետև պողպատե ցանկապատի տեսքով խոչընդոտ և փշալարի մի քանի շարք: Սահմանամերձ գոտում կտեղադրվի 78 դիտորդական աշտարակ՝ զինված ժամանակակից SPEXER 2000 ռադարային համակարգով: Սարքերը կկարողանան հայտնաբերել շարժվող օբյեկտները 18-ից 36 կիլոմետր հեռավորության վրա՝ կախված նրանց չափից: Դրանից բացի` պատը կունենա ստորգետնյա սենսորներ և գիշերային տեսանելիության տեսախցիկներ: Սահմանը խախտելու դեպքում անմիջապես կգան զրահապատ մեքենաներով արագ արձագանքման խմբերը: Պատը կհսկի 3 հազար զինվոր` զրահապատ մեքենաներով: Թագավորության սահմանապահ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ ալ-Գամդիի խոսքով՝ նախագիծը պետք է ապահովի Սաուդյան Արաբիայի անվտանգությունը Իրաքից գրոհայինների ներթափանցումից:

Դիտվել է՝ 589

Մեկնաբանություններ