Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

38 երկիր ընդունել է Թուրքիայի՝ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությանը մասնակցելու հրավերը

38 երկիր ընդունել է Թուրքիայի՝ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությանը մասնակցելու հրավերը
06.02.2015 | 14:03

Ադրբեջանի, Ալբանիայի, Սոմալիի նախագահները, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի վարչապետներն ու Բրիտանիայի արքայազն Չառլզը ընդունել են Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերը` մասնակցել ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյա տարեդարձի տոնակատարությանը, հաղորդում է canakkaleninrehberi.com-ը: Եվս 38 երկիր ընդունել է հրավերը, սակայն չեն նշել, թե ինչ մակարդակով կներկայանան միջոցառմանը: Անկարան հրավերներ է ուղարկել 102 երկրի:

Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ