ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Եվրոպական միության խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ զրույցում Բրյուսելում ասել է, թե Ռուսաստանը չի կարող Եվրոպայի նոր քարտեզ նկարել և ավելացրել՝ Եվրոպան ու ԱՄՆ-ը պետք է իրար կողքի կանգնեն և լինեն ամուր: Դոնալդ Տուսկը ևս կարծում է, որ «ԵՄ-ն ու ԱՄՆ-ը պետք է շարունակեն ուս ուսի տված կենտրոնացնել ջանքերը և շարունակել Ռուսաստանի նկատմամբ ճնշումները»: Նրա խոսքով՝ ՈՒկրաինայի անկախությունը, ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող դառնալ փոխզիջման առարկա: