Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիայում ԱՄՆ-ի նոր դեսպանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիայում ԱՄՆ-ի նոր դեսպանը խոսել է Հայոց ցեղասպանության մասին
07.02.2015 | 14:40

Թուրքիայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Բասը հայտարարել է, որ ինքը չի կարող ասել, թե ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայ ժողովրդին ուղղված ապրիլքսանչորսյան ուղերձում ինչ եզրույթով կբնորոշի 1915 թվականի իրադարձությունները: Թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում Ջոն Բասն ասել է, որ 1915 թվականին տեղի ունեցած կոտորածների ու ողբերգությունների փաստերի ընդունումն «օգտակար կլինի և թուրքերի, և հայերի, և նրանց սերունդների համար»: Նա նշել է, որ 1915-ի իրադարձությունների հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը չի փոխվել: «Մեր քաղաքականությունն այն է, որ թե Թուրքիայի, թե Հայաստանի քաղաքացիների համար օգտակար կլինի 1915 թվականին տեղի ունեցած սարսափելի կոտորածները և ողբերգություններն ընդունել ճիշտ և արդար կերպով»,- ասել է նա:
Անդրադառնալով Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին թուրքական կողմի հրավերին, Բասը նշել է, որ «դեռ վաղ է ասել, թե պաշտոնական ինչպիսի մակարդակով ԱՄՆ-ը կմասնակցի այդ միջոցառմանը»: Նա ընդգծել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի «ամենակարևոր գործընկերներից» մեկն է:

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ