Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիայի ԱԳ նախարարը չի մասնակցի Մյունխենի կոնֆերանսին

Թուրքիայի ԱԳ նախարարը չի մասնակցի Մյունխենի կոնֆերանսին
07.02.2015 | 14:45

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հրաժարվել է ելույթ ունենալ անվտանգության հարցերով Մյունխենի կոնֆերանսին Իսրայելի պատվիրակության մասնակցության պատճառով՝ գրում է Anadolu գործակալությունը: Թուրքիայի արտգործնախարարը Մյունխենում Մերձավոր Արևելքի թեմայով ելույթ ուներ. «Ես պետք է ելույթ ունենայի խորհրդակցությանը, սակայն քանի որ Մերձավոր Արևելքին նվիրված կոնֆերանսին պոստֆակտում գրանցվել է նաև Իսրայելի պատվիրակությունը, մենք որոշել ենք հրաժարվել մասնակցությունից»,- մեջբերում է գործակալությունը նախարարի խոսքերը։ Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ «Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Մյունխենի կոնֆերանսով», և որոշումը կապ չունի Գերմանիայի հետ։

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ