Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիա մեկնող յուրաքանչյուր ինքնաթիռի 6000 դոլարի վառելիք տրամադրել

Թուրքիա մեկնող յուրաքանչյուր ինքնաթիռի 6000 դոլարի վառելիք տրամադրել
07.02.2015 | 14:46

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կարգադրությամբ առաջիկա երկու ամսում մի շարք երկրներից, այդ թվում` Հայաստանից Թուրքիա ուղևորափոխադրումներ իրականացնող յուրաքանչյուր ինքնաթիռ 6 հազար դոլարի վառելիք կստանա՝ հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Թուրքիայի պրոֆեսիոնալ հյուրանոցների ղեկավարների միության նախագահ Ալի Քըզըլդաղը հայտարարել է, որ վարչապետի որոշումը զբոսաշրջության զարգացման տեսանկյունից կարևոր է, սակայն՝ ոչ բավարար: Առաջիկա երկու ամիսներին Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Վրաստանից, ՈՒզբեկստանից և ՈՒկրաինայից դեպի Թուրքիա թռիչքներ իրականացնող յուրաքանչյուր ուղևորատար ինքնաթիռի 6 հազար դոլարի օգնություն կտրամադրվի՝ վառելիքի տեսքով, զբոսաշրջային գործակալությունները արտոնյալ պայմաններով վարկեր կստանան: Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը միլիարդավոր դոլարների եկամուտ է ապահովում պետական բյուջեին: Հայաստանցի զբոսաշրջիկների թիվը ևս զգալի է, նրանք մեկնում են Անթալիա կամ Արևմտյան Հայաստանի քաղաքներ:

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ