Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ ՈՒկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ խաղաղարար ծրագիրը նախատեսում է մեծացնել ապառազմականացված գոտին 50-70 կմ-ի չափով՝ հաղորդել է Press Association-ը՝ հղում անելով France 2 հեռուստաալիքով Ֆրանսիայի նախագահի ելույթին: Ֆրանսուա Օլանդը բավական լայն ինքնավարության կոչ է արել ՈՒկրաինայի հարավ-արևելքի համար: «Այս մարդիկ պատերազմել են: Դժվար կլինի նրանց ստիպել սովորական կյանքով ապրել»,- նշել է Օլանդը