Փետրվարի 6-ին նորանշանակ դեսպան Ռիչարդ Մ. Միլս կրտսերը Վաշինգտոնում երդում է տվել ծառայելու Հայաստանի Հանրապետությունում որպես ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան: «Հայաստանի մասով մեր քաղաքականության նպատակը հստակ է. ազատ ու բարեկեցիկ Հայաստան, որ խաղաղ համագոյակցում է հարևանների հետ,- իր երդմնակալության ժամանակ ասել է Ռիչարդ Միլսը:- Այս նպատակին հասնելու հարցում իմ առաջնահերթ խնդիրն է աջակցել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման, տնտեսության ազատականացման և մի շարք գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ առևտրի ընդլայնման հարցերում