ՌԴ-ԵՄ ռազմավարական գործընկերությունը չկարողացավ դիմակայել փորձությանը՝ Մյունխենում անվտանգության համաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ասելով, որ ԵՄ-ն նախընտրեց առճակատման ճանապարհը: «Վերջին մեկ տարվա իրադարձությունները հաստատում են մեր նախազգուշացումների իրավացիությունը, որ եվրոպական անվտանգությունն ունի համակարգային խնդիրներ»,- ասել է Լավրովը` հավելելով, որ Եվրոպայում անվտանգության համակարգի խնդիրների առաջացման մեղավորը ԱՄՆ-ն ու իր դաշնակիցներն են: Ըստ BBC-ի՝ Լավրովը նշել է, որ եվրոպական անվտանգության համակարգը, որը հենված է ՄԱԿ-ի դրույթների և Հելսինկյան սկզբունքների վրա, վաղուց փոխարինվել է ԱՄՆ-ով և իր դաշնակիցներով: Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է ապակառուցողականության մեջ` նշելով, որ ուկրաինական ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ն այնպիսի քայլեր է նախաձեռնել, որոնք ավելի են խորացրել ճգնաժամը: «Յուրաքանչյուր բարդ իրավիճակում մեր ամերիկացի գործըներները փորձում են սլաքներն ուղղել դեպի Ռուսաստան»,- ասել է Լավրովը: