Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վրաստանը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ

Վրաստանը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ
09.02.2015 | 11:10

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները պատրաստ են Ռուսաստանի հետ բանակցություններ վարել: Վարչապետն ընդգծել է, որ հանդիպումից առաջ անհրաժեշտ է մանրակրկիտ պատրաստվել: Ղարիբաշվիլին նշել է, որ մյունխենյան հանդիպման հիմնական նպատակը որոշակի արդյունքի հասնելն է: Վրաստանի վարչապետն իր ելույթում դատապարտել է Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը, Մոսկվայի և աբխազական իշխանությունների հետ դաշնակցային պայմանագրի ստորագրումը:

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ