Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ալեքսանդր Լուկաշենկո. «ՈՒկրաինայի նախագահն արդեն զանգահարել է ինձ»

Ալեքսանդր Լուկաշենկո. «ՈՒկրաինայի նախագահն արդեն զանգահարել է ինձ»
09.02.2015 | 11:12

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահեցրել է, որ Մինսկում ՈՒկրաինայի հարցով «նորմանդական ձևաչափով» հանդիպումը չորեքշաբթի կկազմակերպվի հավուր պատշաճի` «մեր ընդհանուր տանը հանգստության հասնելու համար»: Երբ Բելառուսի նախագահին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. «Ես կխնդրեի Ձեզ օգնել մեզ՝ անցկացնել այդ հանդիպումը, ինչպես դա արել եք մինչ այժմ` սիրով տրամադրելով մինսկյան հարթակը», նա պատասխանել է. «ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զանգահարել է ինձ մի քանի րոպե առաջ և ասել այդ մասին»:

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ