ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր պետք է ինքնուրույն որոշի՝ ՈՒկրաինային զենք տրամադրի, թե ոչ, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Դաշինքի յուրաքանչյուր անդամ պետք է ինքնուրույն որոշի»,- ասել է նա իշխող կոալիցիայի անդամ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ: Նա աջակցություն է հայտնել խաղաղ կարգավորմանն ուղղված «նորմանդական» քառյակի ջանքերին:
«Ես 100 տոկոսով աջակցում եմ հրադադար հաստատելու ուղղությամբ տարվող ջանքերին»,- ասել է Ստոլտենբերգը և հավելել, որ խոսքը պետք է լինի ոչ միայն թղթով հրադադարի մասին: Նա հիշեցրել է, որ հրադադարի մասին արդեն մեկ համաձայնություն՝ Մինսկի համաձայնությունը, հնարավոր չի եղել իրականացնել: