Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վլադիմիր Պուտին. «Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող դեպքերն անպատասխանատու միջամտության հետևանք են»

Վլադիմիր Պուտին. «Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող դեպքերն անպատասխանատու միջամտության հետևանք են»
09.02.2015 | 13:41

Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող դեպքերը տարածաշրջանի գործերի մեջ կոպիտ և անպատասխանատու միջամտության և երկակի չափանիշների կիրառման հետևանք են՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում և Իրաքում, տարածաշրջանի գործերի մեջ կոպիտ և անպատասխանատու արտաքին միջամտության, միակողմանի ուժային գործողությունների և երկակի չափանիշների կիրառման, ահաբեկիչներին «լավերի» և «վատերի» բաժանելու հետևանք է»,- ասել է Պուտինն «Ալ-Ահրամ» թերթին տված հարցազրույցում: Կիրակի օրը Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ողջ-ողջ այրել են 16 մարդու:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ