Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«The Armenian Mirror-Spectator». Դավութօղլուի «նոր սկիզբը» փակուղի է մտել

«The Armenian Mirror-Spectator». Դավութօղլուի «նոր սկիզբը» փակուղի է մտել
09.02.2015 | 13:42

NEWS.am-ը կրճատումներով հրապարակել է ԱՄՆ-ում հայտնի լրագրող Էդմոնդ Ազատյանի հոդվածը «The Armenian Mirror-Spectator»-ից:
Եգիպտոսում գրագիտության մակարդակը բարձր չէ, բայց մարդիկ այնտեղ ի ծնե հումորի ուժեղ զգացում ունեն: Երբ Անվար Սադաթը նախագահի պաշտոնում փոխարինեց Գամալ Աբդել Նասերին, անեկդոտ հայտնվեց՝ առաջին օրը, երբ նախագահը գնում է իր գրասենյակ, նախագահական լիմուզինը կանգ է առնում խաչմերուկում ու վարորդը հարցնում է նոր նախագահին, թե որ կողմ է նախընտրում գնալ, քանի որ Նասերը նախընտրում էր ձախ գնալ: Սադաթը պատասխանում է. «Ձախ գնալու ազդանշան տուր ու գնա աջ»: Մենք այսօր բախվում ենք նման քաղաքականության Թուրքիայի կողմից: Հայաստանը պահելով շրջափակման մեջ, օգնելով մարդասպան ադրբեջանական ռեժիմին պահպանել ռազմատենչ դիրքորոշումը և ժխտելով Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Հայաստանի հետ հարաբերությունների «նոր սկիզբ» դնելու կոչ է անում: Դավութօղլուն ինքն է ֆարս ստեղծել՝ միջոցառումներ կազմակերպելով Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի առթիվ, հատուկ ընդգծելով, որ դրա նպատակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ միջոցառումներին հակազդելն է: Բացի այն, որ դա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները խլացնելուն ուղղված Թուրքիայի անհաջող փորձ է, նաև վիրավորանք հրավիրյալների հասցեին, քանի որ Թուրքիան պարտություն է կրել Առաջին համաշխարհային պատերազմում: Այդ դեպքում ի՞նչ նշանակություն ունի ճակատամարտը: Պարտված պատերազմում Գալիպոլիի ճակատամարտն իր գաղտնիքներն ունի, որոնք դեռևս բացահայտված չեն: Կռվելով Օսմանյան բանակի դեմ, բրիտանական կառավարությունը շատ անհանգստացած էր, որ նախկին թշնամի Ռուսաստանը, որը պատերազմում իր դաշնակիցն էր դարձել, մոտեցել է Միջերկրական ծովի տաք ջրերին, արդեն գրավել էր որոշ տարածքներ Օսմանյան կայսրության արևելյան սահմանին: Ավելի վաղ բրիտանական քաղաքականությունն էր՝ թույլ չտալ Ռուսաստանին հասնել Միջերկրական ծով, իսկ հիմա բրիտանացիներն իրենք էին արծաթե սկուտեղով մատուցում Ռուսաստանի երազանքը: Այսպիսով, Չերչիլին վախեցնելու հաշվին, նրանք «պարտվեցին» Գալիպոլիի գործողության ժամանակ: Մյուս անոմալիան՝ ավստրալացիները և նորզելանդացիները ամեն տարի ուղևորվում են Ստամբուլ, որ մասնակցեն Գալիպոլիի գործողության տարեդարձին նվիրված միջոցառումներին, կարծես շնորհակալություն հայտնելով իրենց նախնիներին սպանողներին: Սա պատմության խեղաթյուրված ընկալում է: Գալիպոլիի կառնավալը կազմակերպելուց հետո Դավութօղլուն դիմում է հայերին և անվրդով դեմքով «նոր սկիզբ» է առաջարկում: Իհարկե, թուրքական ուղերձի արտաքին փայլը մի փոքր լավացել է: Այս ուղերձը զգալիորեն տարբերվում է նրանից, ինչ ժամանակին ասել է Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը, որ սպառնացել էր Երևանին ռումբերով, քանի որ «Երևանը դասեր չի քաղել 1915-ից»: Այս ուղերձը տարբեր է նրանից, ինչ ասել է բռնապետ Քենան Էվրենը, որը մարտահրավեր էր նետել հայերին. «Եթե հող եք ուզում, եկեք ու վերցրեք: Հողը միայն արյունով են վերցնում»: Բայց, ըստ էության, թուրքական ուղերձը շատ չի փոխվել: Հաշվի առնելով նրանց ճանապարհին եղած բոլոր վտանգները, Դավութօղլուի «նոր սկզբի» առաջարկը փակուղի է մտել:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ