Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Il Giornale. «Երիտթուրքերի ժողովրդավարության քամին երկար չփչեց»

Il Giornale. «Երիտթուրքերի ժողովրդավարության քամին երկար չփչեց»
09.02.2015 | 13:45

Վերջին շրջանում հայերի և հրեաների ընդհանուր ճակատագիրն ավելի ու ավելի տեսանելի է դառնում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հոդվածում գրում է իտալական «Il Giornale» պարբերականը: «Երբ Երվանդ պապը սկսեց պատմել Անատոլիայում անցկացրած հեռավոր մանկության մասին, թվաց, որ շուրջն ամեն ինչ լցվում է գյուղական տեղանքի խաղաղությամբ և լռությամբ: Պտղաբեր դաշտավայրեր ու քչքչացող առուներ, հարթավայրեր ու լեռնային գյուղեր. այսպիսին էր Արտույտների ագարակը, որտեղ նա՝ ավագ որդին, վազվզում էր մարգագետիններում և այգիներում, ընկերոջ՝ Հովհաննեսի հետ սայլերից ձմերուկ էր գողանում: Նրա մայրը՝ Իսկուհին, շատ երիտասարդ էր, գրեթե աղջնակ: Որդուն սեղմում էր գրկում, իսկ հետո սկսում խաղալ… Կորուսյալ երկրի պատմությունը… քանի անգամ են պատմել Մեծ եղեռն (1915 թվականի ցեղասպանությունը) ապրած և աշխարհով մեկ սփռված հայերը: Ինչ սիրով են հիշել անհետ կորած իրենց ծնողների մասին յուրաքանչյուր մանրուքը: Եվ ոչնչով չես կարող օգնել նրանց ցավին, նրանք գիտեն այդ: Գիտեին նաև, որ հետդարձ երբեք չի լինելու, և այդ սարսափը երբեք չի մոռացվելու: Իսկ եթե խոսել են այդ մասին, ոչ ոք չի լսել: Եվ դա նույնպես նրանք գիտեին…
1915 թվականի ամռանը հայերն այդ վայրերից ընդմիշտ հեռացան: Նրանք, ում մահը չտարավ, գաղթի ճամփան բռնեցին: Այն ժամանակ այդ պատմության մասին ամբողջ աշխարհն էր խոսում, մամուլն էր գրում, այդ թվում՝ իտալական: 1915-1916 թվականների թերթերում բազմաթիվ լուրեր էին հրապարակվում հայերի կոտորածների մասին, հյուպատոսների, վաճառականների, ճանապարհորդների նամակներ և զեկույցներ, որոնք օգնում էին տառապյալներին և իրենք էլ զգում էին կատարվածի անմարդկայնությունը:
Տրապեզունդեում իտալական հյուպատոս Ջակոմո Գորինին «Messaggero di Roma»-ին զգայացունց հարցազրույց է տվել, որը մինչև հիմա այդ քաղաքի հայերի ոչնչացման ամենամանրամասն նկարագրությունն է համարվում:
Բայց ինչո՞ւ է հայերի կոտորածը համարվում XX դարի առաջին ցեղասպանությունը: Ի՞նչ ընդհանուր բան կա հրեաների ողբերգության հետ: Ի՞նչ ընդհանրություններ կան Հիտլերի և Էնվերի, Թալեաթի ու Ջեմալի միջև: Հայոց ցեղասպանությունը XIX դարի ազգայնականության թունավոր պտուղն էր: 1908-ի հեղաշրջումից հետո «Օսմանական գարունն» արթնացրեց Թուրքիայի երիտասարդության սրտերը, սակայն ժողովրդավարության քամին երկար չփչեց: Հայերն ու հույները, ովքեր հավատացին փոփոխություններին և երիտթուրքերի հետ կողք կողքի քայլերին, շուտով կհասկանան, որ նոր ազգի մասին երազներում տեղ չի լինի հենց նրանց համար: Թուրք պատմաբան Թանեք Աքչամը գրում է, որ «արյամբ թուրք» գերազանցության գաղափարախոսական տեսությունն արդեն մշակված էր: Եվ սկսվեց էթնիկ զտումների գործընթացը: Առաջին աշխարհամարտի հետ միասին բարձրացավ նաև, այսպես կոչված, «հայկական հարցը»: Եվ՝ սառնասրտորեն լուծվեց: Սպանվեց Թուրքիայի հայ բնակչության գրեթե երեք քառորդը: Լեփ-լեցուն վագոններ, գազային խցիկներ, զանգվածային սպանություններ. այս ամենն արդեն հետագայում կկիրառեն հրեաների դեմ: Վերջին շրջանում հայերի և հրեաների ընդհանուր ճակատագիրն ավելի ու ավելի տեսանելի է դառնում. արխիվային փաստաթղթերում, մասնավոր նամակագրություններում: Հիմա մենք սարսափում ենք՝ տեսնելով, թե ինչպես են տեսախցիկի առջև գլխատում մարդկանց: Իսկ հայերի պատմական հիշողության մեջ վաղուց կա կտրված գլուխների առջև կեցվածք ընդունող դահիճների պատկերը: Ահա 1915 թվականի ստվերը, չարիքի այն անդունդը, որտեղից, թվում է, հնարավոր եղավ դուրս գալ: Ամեն դեպքում, կյանքում միշտ ընտրության հնարավորություն կա, ինչպես իր գոյատևմամբ ապացուցեց հայկական սփյուռքը»:

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ