Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էստոնիայի նախագահը պահանջում է իմանալ իր ազգանունը

Էստոնիայի նախագահը պահանջում է իմանալ իր ազգանունը
09.02.2015 | 13:49

Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսն ընդհատել է Sky News-ի ուղիղ եթերում հարցազրույցը և հեռացել: The Independent-ը հաղորդել է, որ Էստոնիայի նախագահը բարկացել է, երբ հեռուստալրագրող Դերմոտ Մերնագանը երկու անգամ շփոթել է իր անունը: Մերնագանը ծրագրել էր նրա հետ քննարկել իրավիճակն ՈՒկրաինայում և Ոուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքը հարցը, սակայն մինչև հարցը ձևակերպելը նա երկու անգամ հյուրին անվանեց նախագահ Հենդրիկ, առաջին անգամ Իլվեսը չարձագանքեց, երկրորդ անգամ փորձեց ընդհատել լրագրողին՝ ուղղելու համար, բայց նա շարունակեց խոսել: Էստոնիայի նախագահը հանեց միկրոֆոնը և ասաց, որ իր անունը պետք է ճիշտ արտաբերել ու հեռացավ ստուդիայից: Մի քանի վայրկյան դադարից հետո Դերմոտ Մերնագանը ներողություն խնդրեց հեռուստադիտողներից և առաջարկեց եղանակի տեսությանը տեղեկանալ:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ