Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Պուտինի, Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում, սակայն դրա նախապատրաստման մեկնարկի մասին խոսելը դեռ վաղ է՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտնել էր, որ Պուտինը և Ծինփինը քննարկել են Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման հնարավորությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ին՝ Չինաստանում։               
 

Ապրել մինչև փետրվարի 15

Ապրել մինչև փետրվարի 15
10.02.2015 | 11:55

ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը պայմանավորվել են փետրվարի 15-ին երեք ուժերի ղեկավարների հանդիպում անցկացնել` «Համաժողովրդական շարժման առաջիկա անելիքները քննարկելու և որոշելու նպատակով»: Նախապես ենթադրվում էր, որ եռյակի նիստում կորոշվեն շարժման ազդարարված հանրահավաքների ժամանակացույցն ու երթուղին, բայց գուցե նախնական որոշումը 15-ին ժամանականց լինի և եռյակը քննարկի` ի՞նչ անել ստեղծված իրավիճակում: ՀՀԿ-ն, համենայն դեպս, օպերատիվորեն երեկ գործադիր մարմնի նիստ հրավիրեց` օրակարգում ունենալով ԲՀԿ-ի հետ փոխհարաբերությունների հարցը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մինչև ապրիլի 24-ը մնաց 73 օր:

Դիտվել է՝ 1915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ